Վրաստանը ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյի անունով: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցաշարը համատեղ հյուրընկալել մտադիր էին Վրաստանն ու Ադրբեջանը: Սակայն վերջինն ավելի ուշ՝ ապրիլին, որոշեց նույն թվականի ամառային օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնելու հայտ ներկայացնել ՄՕԿ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: