Ջամայկացի հանրահայտ արագավազորդ Ուսեյն Բոլտը խզել է կապերն ընկերուհու՝ սլովակ դիզայներ Լյուբիցա Սլովակի հետ, որի հետ ընկերություն էր անում արդեն կես տարի:
Պատճառը Լոնդոնի օլիմպիական խաղերն են: Բոլտն իր այդ որոշումը հիմնավորում է նրանով, որ իրեն ավելի շատ ժամանակ է հարկավոր օլիմպիական մեկնարկներին լիարժեք նախապատրաստվելու համար: Արագավազորդը մտադիր է Լոնդոնում իր մասնակցելիք բոլոր մրցատարածություններում աշխարհի նոր ռեկորդներ սահմանել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: