Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրիկյանի մորուքի տակ դաջվածք կա»,- ասել էին կոմունիստները

Մայիս 16,2012 15:35

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր խոսեց այն դատավարությունից, որտեղ առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ կոմունիստները շահել են իր դեմ դատը:

Հայրիկյանի ձեւակերպմամբ. «Կոմունիստների դեմ իմ, մարդկության, մեր ժողովրդի հաղթանակը տեղի է ունեցել վաղուց, իսկ այս փոքրիկ հաղթանակն ուղղակի բոլորի մոտ պետք է լավ ծիծաղ առաջացնի, որովհետեւ կոմունիստական իշխանությունները պաշտոնապես ներողություն են խնդրել ինձնից՝ իմ հանդեպ իրականացրած չարագործությունների պատճառով, դեռեւս 90 թվականին: Նրանք ասում են, որ Ստեփան Շահումյանի մասին իմ ասածը, որ վերջինս ողբերգական կերպար է՝ ծանր վիրավորանք է, ասում են՝ նա հերոսական կերպար է: Ծիծաղելի է, որովհետեւ տեղի ունեցածը մոտավորապես նման է սրան. Ասենք՝ փողոցում մեկը մոտենա խլի ձեր իրերը, հայհոյի, կոպտի, ու երբ դուք նրան ասեք՝ ինչու ես քեզ փողոցայինի նման պահում, նա դիմի դատարան»:

Ըստ Հայրիկյանի, վերջին պահին դատարանը հանկարծ որոշեց, որ ինքը վիրավորել է կոմունիստներին, նշելով, որ կոմունիստական գաղափարախոսությունը հայտնվել է պատմության աղբանոցում: « Բայց դա փաստ է: Ցանկացած առողջ մարդ պետք է լինի հակակոմունիստ: Եվ ի վերջո՝ 1991 թվականին մեր ժողովուրդն է 94 տոկոսով «ոչ» ասել կոմունիզմին»,-շեշտեց Հայրիկյանը, հավելելով, որ չնայած կոմունիստները շատ մեծ գումար էին պահանջել, բայց դատարանը ընդամենը 40 000 դրամ է տուգանել: Ինչի հետ կապված էլ, Հայրիկյանի ընկերներից մեկը՝ Տիգրան Զատիկյանն առաջարկել է այդ նույն խոսքերը ինքն էլ կրկնի, 40 000 դրամ էլ ինքը տա կոմունիստներին:

«Խոսում են իմ գաղափարախոսական հայացքների մասին, ասում՝ Հայաստանում իշխում է հայրիկյանիզմը, ես էլ ասում եմ՝ շնորհակալություն, որ այդպիսի բարձր գաղափարի եք իմ մասին: Ես նրանց խղճում եմ, դատավարություններին չեմ եղել: Նրանք պարտված են ստրատեգիական առումով: Եվ փոխանակ խոսեն գաղափարներից, ասում են՝ Հայրիկյանի մորուքի տակ դաջվածք կա: Ընդհանրապես այս ոճի դատավարություն է տեղի ունեցել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031