Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ավստրիա

Մայիս 30,2012 20:39

Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Մյունխեն, որտեղից ավտոբուսով ուղևորվել է ավստրիական Ինսբրուկ քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆուլպմես բնակավայրը և հանգրվանել է «Շտուբայեր Հոֆ» հյուրանոցում: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի միակ մարզումը, մայիսի 31-ին կայանալիք Հունաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ: Հիշեցնենք որ հանդիպումը տեղի կունենա Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 22:30-ին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Ավստրիա մեկնած թիմի կազմում ընդգրկել է բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր մասնկացել են Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին:

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը՝

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»

Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Սպարտակ», Նալչիկ, Ռուսաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Խիմկի», Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031