Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանը՝ ԲՀԿ-ՀՀԿ առեւտրի եւ ՀՀԿ-ում տիրող բարձր տրամադրության մասին

Հունիս 02,2012 20:49

Դեռեւս երբ չէր սկսվել ընտրությունները, իր ասուլիսներից մեկում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը ՀՀԿ-ին  գովել էր, թե «ՀՀԿ-ի հետ համագործակցող ցանկացած ուժ պետք է գիտակցի, որ ՀՀԿ-ն բաց է համագործակցության համար, սակայն պետք չէ նրան ինչ-որ բան սովորեցնել։ ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որի հետ կարելի է զբաղվել առևտրով»: Ընդ որում, պարոն Զաքարյանը սա ասել էր՝ ԲՀԿ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի եւ համագործակցության առնչությամբ:

Aravot.am-ը ԱԺ նիստում հանդիպելով պարոն Զաքարյանին՝ նրանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ՀՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու խոսակցությունները, վարչապետի պաշտոն տալ-չտալը, սակարկությունները առեւտուր չէ՞ին հիշեցնում: Արտակ Զաքարյանը հերքեց, որ ինքը նման բան է ասել. «Ես ասել եմ՝ ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որի հետ կարելի է ուլտիմատումներով խոսել: Չէ, չէ, նման բան չեմ ասել»:  Այդ հայտարարությունը պարոն Զաքարյանը արել էր ասուլիսում եւ այն լուսաբանել էին բազմաթիվ ԶԼՄ-ներ՝ «Արմենպրեսը», «Իրավունքը»,  «Մարդիկը», «7or»-ը:

Մեր զրույցում Արտակ Զաքարյանը կոալիցիայի ձեւավորման հետ կապված այսպես մեկնաբանեց. «Սակարկություններ չեն եղել, ոչ մի բան չի եղել: Քաղաքական որոշումների խնդիր է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է հարգել իր գործընկեր քաղաքական ուժի որոշումը»: Մեր դիտարկմանը, որ ասում են՝ Հանրապետականում վիճակը ծանր է՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելուց հետո՝ պարոն Զաքարյանը պատասխանեց. «Մի հավատացեք անհիմն լուրերին: Հանրապետականում ամեն ինչ լավ է, բարձր տրամադրություն, աշխատանքային ամուր կամք, ոգի, պատրաստակամություն՝ առաջիկա 5 տարիներին պատվով տանել ստանձնած պարտականությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930