Զոլոտիյե Պեսկիում մեկնարկել է 50 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով շախմատի Եվրոպայի անդրանիկ մեծ օփեն մրցաշարը, որին մասնակցող 224 շախմատիստներից 57-ը գրոսմայստեր է:
Հայաստանը ներկայացնում են Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը, Նելլի Աղինյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:
Առաջին տուրում մեր շախմատիստներից յոթը հաղթել են մրցակիցներին, Վլադիմիր Հակոբյանը բաժանել է միավորը եւ երկուսը, այդ թվում Նելլի աղինյանը, պարտություն են կրել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: