Իջեւանը Տավուշի մարզի 62 համայնքներից միակն էր, ուր ավագանու նիստեր չկայանալու պատճառով չէր հաստաստվել համայնքի ընթացիկ տարվա բյուջեն: Հունիսի 5-ին կայացավ Իջեւան համայնքի ավագանու արտահերթ նիստ, որին մասնակցում էին ավագանու 7 անդամներ: Նիստի սկզբում քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտարարեց ավագանու նիստերի կեսից ավելիին անհարգելի բացակայելու պատճառով ավագանու անդամներ Հրաչյա Ներսիսյանի, Կարեն Ներսիսյանի եւ Գարիկ Սուքոյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Այդ կերպ ավագանու անդամների թիվը դարձավ 11, նիստի քվորում կար:
Նիստում որոշվեց հաստատել համայնքի 2012թ. բյուջեի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների աշխատողների հաստիքացուցակները եւ պաշտոնային դրույքաչափերը, տեղական տուրքերի եւ վճարների չափերը, ««Քաունթերփարթ ինթրնեշնլի» կողմից հայտարարված ՏԻՄ խրախուսական դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար արտաբյուջետային հաշիվ բացել, միանվագ դրամական պարգեւներ սահմանել հանրապետական, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած իջեւանցի մարզիկներին եւ նրանց մարզիչներին պարգեւատրելու համար: Բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվեցին միաձայն:
Երկու հարցի` սողանքի գոտում,Մեհրաբյան-42 հասցեում գտնվող առանձնատունն ամրացնելու եւ հիմնանորոգելու համար համայնքի ֆոնդային բյուջեից ֆինանսական հատկացում կատարելու եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի զբաղեցրած 0,561 հա տարածքը համալսարանին նվիրաբելու հարցերի վերաբերյալ որոշումներ չընդունվեցին,այդ հարցերի քննարկումը հետաձգվեց:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ



















































