Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Հունիս 06,2012 21:51

«Ահա վերջապես եկավ այդ նվիրական օրը: Հունիսի 6-ին մենք նշում ենք Արամ Խաչատրյանի ծծնդյան օրը: Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող մրցույթի անցկացման օրն էլ պատահական չէ»,- հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի այս խոսքերով Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում մեկնարկեց հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը, որը թվով ութերրորդն է: Նազենիի խոսքով, այն ընդունվել է երաժշտասեր հասարակության կողմից, դրա համար էլ դարձել է ամենամյա:
Համերգը բացվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքով»: Այն ներկայացվեց Հայաստանի երիտասարդական նվագախումբի կողմից` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Բացի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումից, ընթացքում եղավ նաեւ ֆիլմի ցուցադրում` անցյալ տարիներին անցկացված մրցույթի մասին:
Մասնակիցները ինը օր շարունակ ժյուրիին ցույց կտան իրենց ստեղծագոծական տաղանդը: Մրցույթի հաղթողը կպարգեւատրվի 15.000 դոլլար, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը` 10.000 դոլլար, իսկ երրորդ տեղին հասնում է  5.000 դոլլար, բացի դա` բոլոր հաղթողներին կտրվի նաեւ դափնեկրի դիպլոմ:
Հայաստանը այս տարի մրցույթին կներկայնա ութ մասնակցով: Նրանցից մեկն էլ Հրայր Կարապետյանն է, ով Արամ Խաչատրյանի անվան միջազգայի փառատոնին առաջին անգամ է մասնակցում: Երիտասարդ երաժշտի ակնակալիքները մեծ են. «Առաջին հերթին ես ներկայացնելու եմ Հայաստանը, ինչն ինձ ավելի է պարտավորեցնում: Ինչ-որ արդյունքի հույս նույնպես ունեմ»:
Հրայրը սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մրցույթների շատ է մասնակցել, բայց ասում է` այս մեկը տարբերվում է մնացածից: Բոլորմասնակիցներին էլ ցանկանում է հաջող ելույթ:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930