Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի լրագրողի արձագանքը «Առավոտի» հրապարակմանը կամ՝ ով ում տարածքին աչք ունի

Հունիս 09,2012 20:54

Հունիսի 8-ին Aravot.am -ում տեղեկատվություն էինք հրապարակել, որ «Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը»  հայտարարություն է տարածել, նշելով, թե ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն անհանգստացնում են, որ պատերազմ սկսվելու դեպքում հայրենակցական միավորման ղեկավարները պատրաստ են համախմբել աշխարհում սփռված տավուշցիների հնարավորությունները եւ «հիմնադրել տարիներ առաջ պլանավորած «Տավուշի սահմանապահ բրիգադ» անվանումով կամավորական բրիգադ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկական Ղազախի շրջանը, վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով»:

Այս  տեղեկատվությանն  անմիջապես արձագանքել է  ադրբեջանական vesti.az  կայքը: Կայքի լրագրող  Ֆարիդ Թեյմուրխանլին իր  հոդվածում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայ ազգի հանդեպ, որն իբր ուզում է տիրանալ   Ադրբեջանին, Իրանին, Թուրքիային, Ավստրալիային: Հոդվածագիրը  երեւի չգիտի, որ  Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած, Կոթի գյուղի մերձակա  Սուրբ Սարգիս վանքը, հայկական պատմագիրների հիշատակած  Գավազանք սարը (ադրբեջաներեն՝ Գյոազան) ներկայումս Ադրբեջանի Ղազախի շրջանի  տարածքում են:

Ադրբեջանական լրատվամիջոցները Նոյեմբերյանի  տարածաշրջանի Ջուջեւան գյուղի անասնապահի ընտանիքում ծնված-մեծացած, ներկայումս Ադրբեջանի ամենախոստումնալից  նախարար Շահին Մուստաֆաեւի կենսագրականում վերջինիս  ծննդավայրը նշում են՝  «Արեւմտյան Ադրբեջանի Ջուջեւան գյուղ»: Ադրբեջան տարածքը  պատմական Ատրպատականն է, Իրանի  համանուն գավառը՝ Թավրիզ կենտրոնով: Դրա արեւմտյան մասն էլ Ջուջեւանը դարձա՞վ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930