Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տնակային ավաններում առնետները պարզապես վխտում են

Հունիս 24,2012 20:55

Գյումրու տնակներում բնակվող հազարավոր ընտանիքները ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք պարզապես վխտում են տնակային ավաններում:

Գյումրու ավտոկայանի տնակային ավանը ևս այդ առումով բացառություն չէ: Նազիկ և Հովհաննես Գրիգորյան երիտասարդ ամուսինները իրենց առաջնեկի ծնվելուց հետո, երբ այլևս բնակվելու համար նեղվածք էր հայրական տնակում, երկու տարի առաջ, նույն տնակային ավանում գնեցին մի փոքրիկ տնակ և ներկայում արդեն իրենց երկու փոքրիկների հետ միասին մի կերպ պատսպարվել են խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կոչվող կացարանում: Նրանք հիմա այնքան տնակի նեղվածք ու խոնավ լինելուց չեն բողոքում, որքան առնետների գոյությունից, որոնք հատկապես ձմռան ամիսներին մի իսկական հարձակում են գործում տնակներում բնակվողների և հատկապես երեխաների վրա:

Այս ընտանիքը ևս, Գյումրու տնակներում բնակվող հազարավոր այլ ընտանիքների նման, նույնպես ներառված չէ երկրաշարժի հետևանքով անօթևան և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակում, ուստի նրանք առհասարակ զրկված են երբևէ բնակարան ունենալու հեռանկարից: Այսօր նրանց ապրելակերպին ծանոթանալու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադատյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներ այցելեցին նրանց ընտանիքին:

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930