Սմբատ Պետրոսյանը 12 տարեկան հասակից, արդեն 6 տարի կարողանում է մեղվաընտանիքից հեռացած, «ձագ» մեղվին ծառից դույլով իջեցնել եւ նոր փեթակում մեղվաընտանիք ձեւավորել: Նա վաղուց ուշադրություն չի դարձնում մեղուների խայթոցին, Սմբատի համար դրանք սովորական բան են:
-Մեր ընտանիքն արդեն 130 տարի զբաղվում է մեղվաբուծությամբ: Սմբատը երբ 3 տարեկան էր, խաղալու համար ջոկում էր չաշխատող մեծ մեղուներին՝ «բոռերին», փեթակից շուրջ մեկ տասնյակ «բոռ» էր վերցնում, բերում տուն, խաղում դրանց հետ,-ասում է տղայի հայրը՝Ջուջեւանի դպրոցի զինղեկ Եղիշե Պետրոսյանը: Սմբատը ուշիմ է, ինչ գործով զբաղվում, հաջողության է հասնում, կարողանում է պատ շարել, տիրապետում է համակարգչային տարբեր ծրագրերի, հմուտ կերպով տեսանկարահանում է կատարում: Այս տարի ավարտելով 12-րդ դասարանը՝ հաջողությամբ հանձնել է «միասնական»քննությունները, հավանաբար կընդունվի գյուղատնտեսական ակադեմիայի «անասնաբուժություն» բաժինը: Հունիսի 12-ին Սմբատը դարձավ 18 տարեկան: Տավուշի մարզի սահմանամերձ Ջուջեւան գյուղից շնորհալի պատանին հուլիսին կմեկնի հայրենիքի սահմանը պաշտպանելու:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: