Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայում ձերբակալվել է «Ալ-Քաիդա»-ի ենթադրյալ երեք անդամ

Օգոստոս 02,2012 19:25

Իսպանիայում ձերբակալված՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք: Լուսանկարը տրամադրվել է Իսպանիայի ՆԳՆ-ի կողմից:

Իսպանիայի իշխանությունները հայտնել են «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող երեք անձանց ձերբակալության մասին:

Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը հինգշաբթի օրը հայտնել է լրագրողներին, թե առկա են «հստակ նշաններ», որ ձերբակալված անձինք ծրագրել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսպանիայում կամ Եվրոպայի այլ պետություններում:

Ձերբակալվածներին մեղադրում են նաև պայթուցիկ այնպիսի սարքեր պահեստավորելու մեջ, որոնց բեկորները կարող էին զգալի վնաս հասցնել և որոնց հզորությունը բավարար էր մեկ ամբողջ ավտոբուս ոչնչացնելու համար:

Իշխանությունների նկարագրության համաձայն, կասկածյալներից երկուսը կարող են ծագումով լինել Կովկասի տարածաշրջանից՝ ենթադրաբար ազգությամբ չեչեն, իսկ երրորդ կասկածյալն ազգությամբ թուրք է: Ազգությամբ չեչեն կասկածյալները ձերբակալվել են Իսպանիայի ինքնավար Կաստիլ-Լա Մանչա համայնքում, իսկ ազգությամբ թուրք կասկածյալին ձերբակալել են Լա Լինեա դե լա Կոնսեպսյոն քաղաքում, որտեղ գտնվող բնակարաններից մեկում եռյակը պահեստավորել է պայթուցիկ նյութերը:

Իսպանիայի ոստիկանության համաձայն, ձերբակալվածներից առնվազն մեկը նախկինում հաճախել է Պակիստանում գտնվող զինյալների ուսումնական կենտրոններ:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031