Օգոստոսի 7-ին, Ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Big Board» ընկերությանը պատկանող գովազդային վահանակը շրջվել է ավտոճանապարհի կենտրոնական, այլ ոչ թե երթևեկելի, կանաչապատ հատվածի վրա:
Դեպքի վայրում են գտնվել ՃՈ և «Աբովյանի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները, ինչպես նաև «Big Board» ընկերության սեփականատերը։ Որոշվել է օգոստոսի 8-ին, համապատասխան տեխնիկայի օգնությամբ, վահանակը տեղափոխել:
Կարդացեք նաև
ԱԻՆ


















































