Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին դժգոհեցին Հայաստանում սպասարկման ոլորտի բարձր գներից, ցածր որակից

Օգոստոս 08,2012 13:33 Share

Օգոստոսին Հայաստանում մեկշաբաթյա հանգիստը արտասահմանցի զբոսաշրջիկների համար 1500 եվրո արժե՝ գումարած  ավիատոմսի արժեքը ՝  700-800 եվրո: «Բավականին մեծ գումար է, դրա կես գնով մարդիկ այլ մշակութային երկրներ կարող են գնալ եւ ուսումնասիրել»,- այսօր ասուլիսում դժգոհեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ  Արմինե Ադամյանը:

Նա ասաց, որ Հայաստանում հանգստի ու սպասարկման բարձր գներին զուգահեռ՝ որակի բարձրացման միտումներ  չկան. «Ծառայություն գրեթե չկա, հյուրերը շատ դժգոհ են»: Չնայած բարձր գներին ու սպասարկման ցածր որակին, ըստ տիկին Ադամյանի, այս տարի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան մեծացել է. «Այն մարդիկ, որոնք նախատեսել էին գնալ Սիրիա, Իրան,  քաղաքական իրավիճակից ելնելով, ուղղությունը փոխեցին ու եկան Հայաստան»:

Միության տնօրեն Ալեքսան Զաքյանն էլ  հավելեց, որ Հայաստանում հյուրանոցները թանկ են, որովհետեւ առաջարկի ու պահանջարկի անհավասարություն կա. «Պահանջարկն ավելի շատ է, քան հյուրանոցների քանակը, եթե հյուրանոցները բավարար քանակի լինեն, գները կիջնեն»: Նա  նաեւ դժգոհեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հիմնականում չեն կարողանում միջոցառումներին մասնակցելու հնարավորություն ապահովել, որովհետեւ միջոցառումների ցանկը իրենց ներկայացնում են շաբաթներ առաջ: Պարոն Զաքյանի խոսքերով, իրենք մշակույթի նախարարությանն առաջարկել են գոնե մեկ տարի առաջ ներկայացնել նախատեսված միջոցառումների ցանկը, որ հասցնեն քննարկել զբոսաշրջիկների հետ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031