Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարներն ու ճարտարապետները մեդալներ ստացան

Օգոստոս 10,2012 14:48

Շինարարի օրվա առիթով այսօր Մոսկվայի տան հարկի ներքո հավաքվել էին ոլորտի ներկայացուցիչները: Միջոցառումանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասաց, որ տոնը առիթ է արժեւորելու հայ շինարարին եւ արձանագրելու ոլորտում առկա հաջողությունները:

Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ու Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանի շինարարական մեխանիկայի  ամբիոնի վարիչ Էդուարդ Խաչիյանը պարգեւատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով,  ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ շնորհվեց  շինարար Արագած Ախոյանին, ճարտարապետներ Արթուր Մեսչյանին եւ Տիգրան Բարսեղյանին: Ոլորտի այլ ներկայացուցիչների խրախուսեցին վարչապետի եւ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերով:

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը իր ելույթում նշեց, որ տուն կառուցելը հայ մարդու համար սոսկ կենսաապահովման խնդիր չէ, այն ավելի շուտ ընտանիքի ամրության, ջերմության, ավանդույթները սերնդին փոխանցելու գրավական է: Նախարարը փաստեց, որ հայ շինարարը ժողովրդի կողմից մշտապես գնահատվել է, դրա համար էլ մեր ողջ հայ ազգին  «շինարար ազգ» կոչումն է տրվել: Նա հույս հայտնեց, որ միջոցառման ներկաներից շատերի կառույցները տարիներ հետո կդառնան մեր ազգի հպարտության առարկան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031