Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը

Օգոստոս 17,2012 23:55

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Էրեբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների, հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ Միշա Հայրապետյանին են պատկանում Երևանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աերացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը և BMW խանութների ցանցը:

Այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ` Աշոտ Կարապետյանը, Երևանի Ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ոստիկանության փոխգգնդապետ Ալիկ Մարգարյանը, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետներ:

Գ. Շամշյանին դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Հայրապետյանը ինքնասպան է եղել ՏՏ տեսակի ատրճանակից կրակելով իր գլխին: Զենքը հայտնաբերվել և առգրավվել է, նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն: Արդեն ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության էրեբունու քննչական բաժնի քննիչները:

https://shamshyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031