Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, սակայն կնիքը չի հանձնում

Օգոստոս 29,2012 21:21

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, հիմք ընդունելով «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ տնօրենների խորհրդի  օգոստոսի 28-ի որոշումը, որոշել է Սվետլանա Բեգլարյանի` որպես Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի լիազորությունները համարել դադարեցված, նրա հետ աշխատանքային պայմանագիրը`  լուծված եւ օգոստոսի 29-ից  աշխատանքային պայմանագիր կնքել Գոհար Բարսեղյանի հետ: Վերջինս նույն երաժշտական դպրոցի ուսուցչուհի է, այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Գ. Բարսեղյանը  տնօրեն է ընտրվել այդ  խորհրդի կողմից: Հանձնող-ընդունող հանձնաժողովը  գնացել է երաժշտական դպրոց, քաղաքապետի որոշման քաղվածքը հանձնել Սվետլանա Բեգլարյանին: Վերջինս,  ծանոթանալով դրան, հայտարարել է, որ մինչեւ դատարանի վճիռ չլինի, ինքը հանձնում-ընդունում չի կատարելու  եւ  չի հանձնել դպրոցի կնիքը:

Իջեւանի քաղաքապետը մեզ հայտնեց, որ ինքն այս կապակցությամբ օգոստոսի 29-ին գրություն է ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժին: Ոստիկանությունից տեղեկացանք, որ քաղաքապետի դիմումը գրանցվել է եւ դրան օրինական ընթացք կտրվի:  Ւջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ մի շաբաթ առաջ «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ վերստուգիչ հանձնաժողովը Սվետլանա Բեգլարյանից  պահանջել է պետական աջակցությամբ 2008-2010 թվականներին ժողովրդական գործիքների խմբերում անվճար սովորած աշակերտների ցանկը, ինչպես նաեւ այդ  գործիքներն ուսուցանած դասատուների հաստիքացուցակները: Ս. Բեգլարյանն  ասել է, որ մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց մոտ ստուգումներ կատարելով` իրենց հետ տարել են այդ փաստաթղթերը: Քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ ինքը գրավոր դիմել է մշակույթի նախարարին, որ եթե այդ փաստաթղթերը գտնվում են նախարարությունում,  վերադարձվեն Իջեւան: Երկու օրից  երաժշտական դպրոցում մեկնարկում է  նոր ուսումնական տարին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031