Լրահոս
Օրվա լրահոսը

Ժորժ Եղիկյանը 2-րդ ոսկին բերեց Հայաստանին

Օգոստոս 29,2012 22:49

Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում այսօր մրցահարթակ մտած 62 կգ քաշային Ժորժ Եղիկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար:
Գյումրեցի մարզիկը, որ նախնական հայտով երկամարտում պատվիրել էր երկրորդ արդյունքը (250 կգ)՝ հինգով պակաս վրացի Իրակլի Գաբրիշիձեից, այդուհանդերձ ոչ միայն հաղթեց գլխավոր մրցակցին, այլեւ մեկ կիլոգրամով գերազանցեց իր հայտը:
Ժորժ Եղիկյանը պոկում վարժությունում հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները եւ 113 կգ-ով նվաճեց փոքր արծաթե մեդալը՝ չորս կիլոգրամով առաջատարի դերը  զիջելով Գաբրիշիձեին: Սակայն հայ մարզիկն իրեն անհամեմատ ավելի վստահ էր զգում հրումում; Հաջող կատարած 134 կգ մեկնարկային մոտեցումից հետո, Ժորժը երկրորդում սանձեց նաեւ 138 կգ-ն՝ վրացուն զրկելով պատվո պատվանդանի 1-ին աստիճանին կանգնելու եզազներից, ու երկմարտի 251 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը՝ միաժամանակ մեկ կիլոգրամով գերազանցելով իր նախնական պատվերը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031