Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադն ու պանիրը կոչնչացվեն. շոկոլադը հալվել է, պանիրում էլ աղիքային ցուպիկ կա

Օգոստոս 31,2012 14:50

արխիվային լուսանկար

«Ամերիա-Թրեյդ» ընկերության` Իտալիայից Հայաստան ներկրվող  2.205 կգ զտաքաշով շոկոլադի տեսականին, ռեժիմի խախտման հետեւանքով, հալվել է եւ կորցրել ապրանքային տեսքը: Տնտեսավարող սուբյեկտը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ` բեռը ոչնչացնելու համար: Ըստ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, որ «Սանգրիա» ՍՊԸ-ի կողմից «Զվարթնոց» օդանավակայանով Իտալիայից Հայաստան է ներմուծվել «Burrata Abbasciano» ապրանքանիշի 13,5 կգ պանիր, սակայն սահմանային պետական վերահսկողություն իրականացնելու ժամանակ հայտնաբերել են, որ պանիրում ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէների թույլատրված մակարդակը գերազանցում է: Ըստ ծառայության, այս պահին կատարվում են խմբաքանակի ոչնչացման փաստաթղթերի նախապատրաստական ձեւակերպումներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031