Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանում ծնված առաջին սիրիահայ փոքրիկին

Օգոստոս 31,2012 15:56

Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նախօրեին ծնվել էր  սիրիահայ Ալին և Պերճ Սալիբյանների  որդին` Քրիստը:  Նորածին Քրիստ Սալիբյանը սիրիական ներքաղաքական զարգացումներից ի վեր առաջին երեխան է, որը ծնվել է Հայաստանում` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Սալիբյանների ընտանիքը Հայաստան էր ժամանել մոտ մեկ ամիս առաջ: Ընտանիքի մայրը, ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական միջնորդությամբ, ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականով, գտնվում էր բժիշկների հսկողության ներքո` ստանալով  Ծննդօգնության պետական հավաստագրի, ինչպես նաև` սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից սահմանված բոլոր  արտոնությունները:

Սիրիահայ  Սալբին նախարարին կրկին շնորհակալություն հայտնեց այն հետևողական աջակցության համար, որը ստացել են իրենք և հայրենակիցները` Հայաստան ոտք դնելով:

Նախարար Հ. Հակոբյանը շնորհավորեց տիկնոջը, քաջառողջություն մաղթեց փոքրիկին` հույս հայտնելով, որ նա կդառնա Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի և զինվոր, կապրի ապահով և խաղաղ կյանքով: Նախարարը վստահեցրեց, որ սփյուռքի նախարարությունը կշարունակի հոգածություն ցուցաբերել  այս ընտանիքին, և եթե Սալիբյանները որոշեն հաստատվել Հայաստանում, կաջակցի երիտասարդ հորը աշխատանք գտնելու հարցում:

Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ  կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031