Լրահոս
Օրվա լրահոսը

Սինջար եզդիների ազգային միավորումը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների անարդարացի քայլը

Օգոստոս 31,2012 22:14 Share
Հայտարարություն
Տարիներ առաջ  Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան վիշտը դեռ բոլորիս սրտում էր, երբ պարզվեց, որ Հունգարիայի իշխանությունները գործաքի մեջ մտնելով Ադրբեջանի հետ` հանցագործ, արյունարբու մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնեցին սուլթանական Ադրբեջանին, որն էլ ուրախությամբ ընդունելով Սաֆարովին ազատ արձակեց հանցագործին:
“Սինջար եզդիների ազգային միավորում” հասարակական կազմակերպությունը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների անարդարացի քայլը: Ադրբեջանին հանձնելով Սաֆարովին հունգարական կողմը շատ լավ պետք է գիտակցեր, որ Ադրբեջանը ազատ է արձակելու Սաֆարովին:
Պահանջում ենք, որպիսզի  Եվրամիությունը  անհապաղ դատապարտի իր դաշնակցի կատարած քայլը և վերականգնի իր բարի համբավը: Եվրոպական երկրներում գտնվող բոլոր եզդիական կազմակերպություններին խնդրում ենք իրենց երկրներում  հնարավորության սահմաններում աջակից լինեն մեր հայ եղբայրներին և քույրերին` այս հարցի լուծման գործում:
Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունը դա հանցագործություն է նաև եզդի ժողովրդի հանդեպ: Հայաստանում բնակվող բոլոր եզդի երիտասարդներին  խնդրում ենք մասնակից լինել այն բոլոր ակցիաներին որոնք վերաբերվելու են Հունգարիայի կողմից կատարած անարդարությանը:
Սինջար եզդիների ազգային միավորում հ/կ խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել