Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար գտավ ՀՀ Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը

Սեպտեմբեր 03,2012 15:01

Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին  մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարները, քննարկվեցին 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված իրավիճակը եւ ՀՀ ԱԺ-ի կողմից կատարվելիք համապատասխան քայլերը: Հովիկ Աբրահամյանը առաջարկեց սեպտեմբերի 5-ին` ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան: Նա հիշեցրեց, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ի թիվս այլ քայլերի նպատակահարմար է գտել  համապատասխան օրակարգով ԱԺ արտահերթ նստաշրջանի հրավիրումը: ԱԺ նախագահի խոսքով` Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են միջազգային կոնվենցիաներին, պայմանավորված են նեղ շահերով եւ էական հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատման ջանքերին, բանակցային գործընթացին: Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար գտավ ՀՀ Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը  եւ այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկելը:

Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումները ներկայացրեցին, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսեւորել միասնական եւ հետեւողական մոտեցում: Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ  հայտարարության  նախագիծ կազմելու  համար:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ  արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930