Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-ն գտել է Հայաստանի շախմատիստների հաջողության գաղտնիքը

Սեպտեմբեր 14,2012 11:37

  Անդրադառնալով Ստամբուլում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակին՝ բրիտանական BBC հեռուստառադիո կորպորացիան 30 րոպեանոց հաղորդում է նվիրել այդ թեմային:
Հաղորդման ընթացքում զարմանքով է արձանագրվել, որ ընդամենը երեք միլիոն ազգաբնակչություն ունեցող երկիրն արդեն 3-րդ անգամ հաղթում է՝ շրջանցելով այնպիսի «գրանդների», ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան: Հարց տալով, թե Հայաստանն ինչպե՞ս է կարողանում շախմատային այնպիսի հանճարներ ծնել, ինչպիսիք են հավաքականի անդամները, հաղորդման հեղինակները գրեթե ամենայն լրջությամբ դա կապում են Հայաստանի ջրի եւ օդի հետ: Բայց նաեւ ավելացնում են. «Թեեւ շախմատը տարածված է բազմաթիվ երկրներում, Հայաստանում այն իսկական ազգային մարզաձեւ է դարձել: Ուրիշ ոչ մի երկրում իմաստուն այս խաղին այնքան ուշադրություն չեն դարձնում, որքան Հայաստանում: Այնտեղ երկրի նախագահն է գլխավորում ազգային ֆեդերացիան: «Շախմատ» առարկան մտցված է դպրոցական հանրակրթական ծրագիր: Շախմատն այսօր Հայաստանի բրենդն է եւ երկիրը ճանաչելի է դարձրել ամբողջ աշխարհին: Հայերն ինտելեկտի արքան են եւ, շնորհիվ իրենց շախմատիստների, ամենախելացի ազգն աշխարհում», – BBC-ի մտորումները փոխանցում է «Regnum»-ը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. «Հայերն ինտելեկտի արքան են եւ, շնորհիվ իրենց շախմատիստների, ամենախելացի ազգն աշխարհում», – BBC-ի մտորումները փոխանցում է «Regnum»-ը:
    էս էլ նի՞խտ.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930