Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի պատասխանը ՀՀԿ-ին

Սեպտեմբեր 18,2012 21:51

«Կան մարդիկ, որոնք ի պաշտոնե կարող են լինել բացառապես կամակատար, եւ որոնք որեւէ շարժում կամ բառ արտաբերելու իմպուլս ստանում են միայն, երբ իրենց սեփականատերը տալիս է համապատասխան հրահանգը: Եվ երբ տվյալ սեփականատերերը, գերագնահատելով իրենց գործիքների ունակությունները, վերջիններիս պետական պաշտոններ են վստահում, ահա այստեղ է, որ առաջանում է կոնֆլիկտ՝ մտքի իսպառ բացակայության եւ սեփական տերերին հաճոյանալու գենետիկական բնազդի միջեւ: Իսկ նման կոնֆլիկտը, բնականաբար, առաջացնում է մտքերի այնպիսի տխմարագույն շքերթ, ինչը երկնել է տվյալ մարզպետը»,- Aravot.am-ին իր դիտարկումները փոխանցեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանին:

Հիշեցնենք, որ Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանի քարոզարշավային հանդիպումներից մեկի ժամանակ, մարզպետը քննադատական խոսքեր էր հնչեցրել ԲՀԿ-ի հասցեին: «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետեւից կգան, դեմը կկանգեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,- մասնավորաբար ասել էր մարզպետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930