Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Անկախությունը սփյուռքի համար գերագույն պարգեւ եւ հաճույք էր»

Սեպտեմբեր 19,2012 22:55

Այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Իմ Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմում ներկայացված է անցած 20 տարիների ընթացքում հայկական սփյուռքի դերն ու նշանակությունը անկախ պետականության կայացման գործում:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով  նոր, անկախ հայոց պատմության կարեւորագույն բոլոր էջերում սփյուռքը ներկա է եղել: Նա իր նյութական, մարդկային կարողությունները կապել եւ հնարավորությունները ներդրել է Հայաստանի զարգացման համար: Անկախությունը սփյուռքի համար գերագույն պարգեւ եւ հաճույք էր. «Ամբողջ սփյուռքը ցնծության մեջ էր: Անկախությունից անմիջապես հետո Հայաստան պետությունում երկրաշարժի հետեւանքների ծանր ու աղետալի վիճակն էր, պատերազմական իրավիճակն էր, շրջափակում եւ էներգետիկ ճգնաժամ էր եւ կարող եմ ասել, որ այս դրամատիկ իրավիճակում սփյուռքը ամենամնայուն ու կարեւոր դերը խաղաց, որովհետեւ Հայաստանի միակ հենարանը այդ պահին սփյուռքն էր: Փառք ու պատիվ սփյուռքահայ բոլոր համահայկական կառույցներին, կազմակերպություններին, միություններին, որ արեցին ամեն ինչ այդ պահին Հայստանի ողնաշարը շտկելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում նախարարը նշեց, որ սփյուռքը իրականացնում է ոչ միայն բարեգործություն եւ նյութական օգնություն, այլ նաեւ զարգացման ծրագրեր: Այն հանրապետության բոլոր բնագավառների համար՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական, դարձել է հավերժ ներկայություն: Ըստ նախարարի` ֆիլմը գեղեցիկ հաղթաթուղթ է և գնահատական բազմաթիվ կառույցներին և կազմակերպություններին, իրենց գործունեության համար, նաև դաս ու օրինակ հետագա գործունեւություն իրականացնելու համար: Ֆիլմը կբազմացվի աշխարհի բոլոր համայնքներում, այն անկախության 21 ամյա տարեդարձի նախաշեմին նվեր կլինի. «Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, մենք պետք է դռները բացենք և արի տուն ասենք այն մարդկանց, ովքեր կգան ու կկիսեն մեր ուրախություններն ու դժվարությունները»- հավելեց նախարարը:

«Իմ Հայաստան» ֆիլմի ռեժիսոր Վահե Խանամիրյանի համոզմամբ` ֆիլմը դիտելուց հետո հայի մեջ ամրանում է հպարտության ու հայրենասիրության զգացումը. «Անկախությունը մի ուժ է, որը մեզ առաջ է մղում, եւ ստիպում է հպարտանալ մեր մեծանուն հայրենակիցներով, նրանց կատարած աշխատանքով, ֆիլմը միանշանակ նպաստելու է եկող սերունդներին, որպեսզի նրանք կարողանան ճանաչել մեծանուն հայերին, ովքեր պատրաստ են լինել հայրենիքի` մեր ազգի  կողքին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930