Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրվա տոն` առանց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու կառավարական հյուրերի

Հոկտեմբեր 07,2012 19:47

Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ  հերթական անգամ նշվեց Գյումրու օրը: Թեև քաղաքապետը օրեր առաջ այցելել էր Ազգային ժողով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին  ու կառավարական մի քանի երևելի դեմքերի հրավիրատոմս բաժանելու, սակայն այսօր ոչ մեկը, բացի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից  հարկ չէր համարել մասնակցել: Չեր եկել նաև Շիրակի  մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մեր տեղեկություններով , նա այսօր անգամ  մարզում չէ. թեև իր փոխարեն քաղաքավարությունից  դրդված ուղարկել էր երկու փոխմարզպետներին` Սեյրան Պետրոսյանին և Հարություն Արշակյանին:

Քաղաքապետի հրավերքը  ընդունել էին հրապարակախոսները, լեզվաբանները, եկել էր ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը, Հովհաննես Շիրազի դուստրը:

Քաղաքի օրվա առաջին մասը ավելի շատ գրական երեկո հիշեցրեց: Ելույթ ունեցան  գրողներն ու նրանց  ժառանգները`փառաբանեցին  ինչպես Շերամին ու  Հովհաննես Շիրազին, այնպես էլ Գյումրու քաղաքապետին, ով հովանավորել էր երկու  գրքերի հրատարակություն`cՍերգեյ Առաքելյանի «Շերամ» աշխատությունը,  և Հովհաննես Շիրազի հատընտիրը:

Հենց այստեղ էլ Վարդան Ղուկասյանը մտավորականներին ներկայացրեց իր վերջին հաշվետվությունը` իր արած գործերը, հայտարարեց  նաև, որ պատրաստ է համագործակցել, օգնել Սամվել Բալասանյանին` հանուն Գյումրու շահի:

Լրագրողների  այն   հարցին , թե ինչո՞ւ չկան կառավարական հյուրերը, քաղաքապետն ասաց. «Էս տոնը մեր քաղաքի,  բնակչության, ժողովրդի տոնն է: Հիմա կարևորը պաշտոնյան չէ, ժողովուրդն է, որ ուրախանա: Միանշանակ բարձրաստիճան պաշտոնյաներին  իրավիրել եմ, կյանք է էլի, պրոբլեմներ, դժվարություններ կան, աշխատանքի մեջ կլինեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031