Լրահոս
Օրվա լրահոսը

«Мир»-ի տնօրենի խորհուրդը գործընկերներին. Մասշտաբային մտածողություն ունեցեք

Հոկտեմբեր 10,2012 17:55

 Խորհրդային Միության փլուզումից հետո անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն կտար  նախկին կայսրության երկրներին շարունակել շփումը, մանավանդ դրանցից շատերը կապված էին ճակատագրերով ու  միջմշակութային առնչություններ ունեին: Այսօր այդ յուրատեսակ հարթակը, ի դեմս 72 միլիոնանոց լսարան ունեցող« «Мир» միջպետական հեռուստառադիոընկերության, օրերս նշեց հիմնադրման 20-ամյակը:

«Եթե 20 տարի գոյություն ունենք, ուրեմն ինչ-որ բան հաջողվել է: «Мир» -ը միակ կառույցն է, որը ամեն օր տեսանյութեր եւ ռադիոնյութեր է հեռարձակում Հայաստանից, Վրաստանից, Մոլոդովայից, ՌԴ-ից, Ղրղզստանից…Նման այլ կառույց գոյություն չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում փաստում է «Мир» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը: «Мир»-ն  ունի 10 բաժնետեր, դրանցից յուաքանչյուրն էլ՝ իր ինքնուրույն քաղաքականությունը: Մեր զրուցակիցը նշում է, որ 20 տարվա մեջ միշտ էլ փորձել են  հնարավորինս անաչառ ինֆորմացիա տրամադրել ու իրադարձությունների  օբյեկտիվ պատկերը: Խոսելով «Мир»-ի աշխատակիցների մասին, պարոն Սարգսյանը նշում է.

«Մեզ մոտ աշխատող լրագրողը ամեն օր տեսնում է ոչ միայն իր երկրի սահմաններում կատարվողը, այլեւ այն ամենը, ինչ տեղի է ունենում իր երկրից դուրս: Ես իմ կոլեգաներին միշտ մտերմիկ խորհուրդ եմ տալիս՝ պարտավոր ենք մասշտաբային մտածողության կրողը լինել: «Мир»-ի առանձնահատկությունն այն է, որ համամարդկայինից զատ պարտադիր են նաեւ ազգային երանգները»:  Հավելենք, որ «Мир»-ի եթերում միշտ տեղ  են գտնում ցանկացած երկրի պետական կարեւորագույն եւ ազգային միջոցառումները: Օրինակ, ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակումներ են լինում, կամ անցյալ տարվա սեպտեմբերի 21-յան զինվորական շքերթը 1ժամ 45 րոպե եղել է  «Мир»-ի եթերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031