Լրահոս
Օրվա լրահոսը

Советский Спорт. «Դենիս Թումասյանը ցանկանում է խաղալ հավաքականում, սակայն Վարդան Մինասյանը չի պատասխանում նրա զանգերին»

Հոկտեմբեր 10,2012 21:20

«Ուրալ» ֆուտբոլային ակումբի ավագ Դենիս Թումասյանը Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն է հայտնում ու չի հասկանում հավաքականի գլխավոր մարզչի՝ Վարդան Մինասյանի մոտեցումը: Գրում է «Սովետսկի սպորտ» թերթը:

«Ինձ անցած աշուն արդեն մեկ անգամ հրավիրել են հավաքական, բայց ֆեդերացիայում երևի դյուրագրգիռ մարդիկ են աշխատում, որոնց թվում է, թե ես այլևս չեմ ուզում խաղալ հավաքականում: Ես ասել էի, որ ինձ ակումբը թույլ չի տալիս հանդես գալ հավաքականում, որովհետև վախենում էի, թե կորակազրկվեմ», – ասել է Թումասյանը թերթին տված հարցազրույցում՝ նշելով, որ Ռուսաստանում կա օրենք, ըստ որի ակումբներում կարող են խաղալ կոնկրետ քանակությամբ լեգիոներներ, – «Եթե ես Հայաստանի քաղաքացիություն ընդունեի` ակումբում լեգիոներ կհամարվեի»:

Թումասյանը նաև ասել է, որ փորձել է կապվել Վարդան Մինասյանի հետ, որպեսզի բացատրի իրավիճակը, սակայն մարզիչը հեռախոսին չի պատասխանել: «Ես միշտ հետևում եմ հայկական ֆուտբոլին: Տեսնում եմ, որ պաշտպանությունում խնդիրներ կան, չեմ հասկանում՝ ինչո՞ւ ինձ խաղալու հնարավորություն չեն տալիս: Ես ֆուտբոլիստ եմ, Մինասյանը` մարզիչ, սկզբունքորեն նա պետք է ինձ զանգեր, բայց մեզ մոտ ամեն ինչ հակառակն է»,-ասել է նա:

Թումասյանը նաև նշել է, որ ակումբում համաձայնվել են բաց թողնել իրեն հավաքական, եթե այնտեղից հրավեր լինի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Советский спорт

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031