Հայաստանցի միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (նկարում), որ բավականին երկար ժամանակ ԱՄՆ-ում բնակվելով շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, Լոս Անջելեսում անցկացված 22-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճեց առաջին մրցանակը: Անդրանիկին զիջելով ընդամենը մեկ միավոր՝ երկրորդ տեղն զբաղեցրեց դեռ 12 տարին չբոլորած հայ շախմատիստ Սամուել Սեւյանը, որն Ամերիկայի քաղաքացի է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: