Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան բուհերը եւ քոլեջները ներկայացրեցին իրենց կրթական ծրագրերը

Նոյեմբեր 01,2012 23:24

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ EducationUSA կրթական ցուցահանդեսը` կազմակերպված Հայաստանում EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնի կողմից: Կենտրոնի կրթական խորհրդատու Գայանե Գրիգորյանը հայտնեց, որ ցուցահանդեսը նախատեսված է այն ուսանողների եւ դպրոցականների համար, ովքեր ցանկանում են  կրթությունը շարունակել Միացյալ Նահանգներում. «Ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն 17-անգամ: Վերջին երկու տարիներին անցկացվում է տարածաշրջանային մակարդակով. մեկնարկը տրվել է Բաքվում, այնուհետեւ կազմակերպիչներն այցելել են Թբիլիսի: Երեւանյան ցուցահանդեսից հետո կայցելենք Կիեւ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ եւ Ղազախստան»:

Տիկին Գրիգորյանը տեղեկացրեց, որ կրթական խորհրդատվական կենտրոնի միջոցով տարեկան հինգից վեց ուսանող սովորում է ԱՄՆ-ի համալսարաններում եւ գրանցում հաջողություններ:

Ամերիկյան 11 համալսարանի եւ քոլեջի, այդ թվում` Նյու Յորքի եւ Վիրջինիա նահանգի համալսարանների ներկայացուցիչները ծանոթացրեցին  իրենց կրթական ծրագրերի հետ: Գանայե Գրիգորյանի խոսքով` ԱՄՆ-ում կրթություն ստանացողները հնարավորություն են ձեռք բերում կատարելագործել գիտելիքները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930