Անգլիայի պրեմյեր լիգայի ակումբների, նրանց թվում՝ «Չելսիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Ռոման Աբրամովիչն ու Մալքոլմ Գլեյզերը, մտադիր են հասնել ֆուտբոլիստների աշախատավարձերի բարձրացումը կանխելուն, որպեսզի ապահովեն ակումբների կայուն եկամուտները, տեղեկացնում է Daily Mail-ը:
Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի մասնակից բոլոր 20 ակումբների միջեւ բանակցություններն, այսպես կոչված, ֆինանսական Fair play-ի շուրջ արդեն սկսցվել են: Ենթադրվում է, որ կայացվելիք որոշման առաջին տարբերակով կարգելվի ֆուտբոլիստների ամենամյա աշխատավարձը բարձրացնել 5 տոկոսից ավելի:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: