Լրահոս
Օրվա լրահոսը

The Sun. «Քիմ Քարդաշյան. թվում էր, թե հայկական արմատներս կխանգարեն»

Նոյեմբեր 05,2012 19:58

«Սան» պարբերականի հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ժամանակին մտավախություն ուներ, թե հայկական արմատները կարող են խոչընդոտել մոդելի իր գործունեությանը:

«Ես իսկապես ուրախ եմ, որ լավ սնվելով և մարմնամարզություն անելով կարող եմ լավ կազմվածք ունենալ ու գնահատել բնությունից տրված կառուցվածքս», – ասել է նա, -«90-ականներին, երբ գրանժի դարաշրջանն էր, ես դեռահաս էի: Կին մոդելները կմախքային կազմվածք ունեին, ու ինձ թվում էր, թե հայկական արմատներիս պատճառով ես երբեք մոդել չեմ կարող դառնալ»:

Նա նաև խոսել է սիրային հարաբերությունների մասին` նշելով, որ սիրում է, երբ տղամարդը համարձակ է լինում ու ժամադրության հստակ ծրագրեր ունի. «Ավելի վատ բան չկա, երբ տղմարդն է հարցնում, թե ես ինչ եմ ուզում անել: Լավ կերակրատեսակներով ու հետաքրքիր զրույցով հասարակ ժամադրությունը հիանալի կլինի»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930