Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերին վերաբնակեցնո՞ւմ են Տավուշում

Նոյեմբեր 07,2012 22:30

Նոյեմբերի 7-ին  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն  անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ինչպես հայտնում են  Տավուշի մարզպետարանից,  խորհրդակցությանում այլ հարցերի հետ մեկտեղ անդրադարձ է եղել նաեւ սիրիահայերի խնդիրներին:  Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների  տարածքային ծառայությունների հարցերով  վարչությանը հանձնարարվել է  ուսումնասիրել անշարժ գույքի շուկան եւ  տեղեկատվություն ներկայացնել  մարզում վարձով տրվող բնակարանների վայրերի եւ քանակի մասին: Տավուշի մարզի բնակիչները Իջեւանի շուկայի մոտից    ավտոբուսներով  հիմնական բնակության են մեկնում Ռուսաստան, մարզի գյուղերից շարունակվում է արտագաղթը: Սիրիահայերը, ովքեր հիմնականում քաղաքաբնակ են, կհարմարվե՞ն սահմանամերձ  Տավուշի մարզի կենսապայմաններին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930