Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդ արծաթը ուսանողների աշխարհի առաջնությունում

Նոյեմբեր 10,2012 23:11

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի ուսանողական համաշխարհային 3-րդ առաջնությունը:
Վերջին օրը գերծանր՝ +105 կգ, քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Հայկ Հակոբյանը եւ Անդրանիկ Հովհաննիսյանը: Անդրանիկը երկամարտի 355 (155+200) կիլոգրամով բավարարվեց չորրորդ տեղով: Իսկ ահա նրա թիմակիցը՝ Հայկ Հակոբյանը (լուսանկարում), պայքարում էր ոսկե մեդալի համար: Ի վերջո, հայաստանցին  երկամարտում ցույց տվեց 402 (185+217) կիլոգրամ՝ նույնքան, որքան հաղթող ճանաչված ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովը, եւ կրկին միայն անձնական քաշի պատճառով ոսկին զիջեց մրցակցին:
Էյլաթում մրցահարթակ մտած հայաստանցի ութ ծանրորդներից վեցը մեդալ նվաճեցին, որոնցից չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930