
Պատգամավորը նկատեց, որ, ֆեոդալներ ՀՀ-ում իսկապես շատ կան, որոնցից մեկը Սյունիքի մարզպետն է, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է, ով «Հարսնաքարի» ողբերգությունից հետո վայր դրեց իր մանդատը եւ հայտարարեց, որ զղջում է, բայց արդարադատությունը դեռ չի կայանում: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց նաեւ, որ մի քանի օր առաջ ՀՀ ԱԺ-ն մերժեց այն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է վերը նշված դեպքի եւ նմանատիպ դեպքերի կապակցությամբ ԱԺ-ին եզրակացություն ներկայացներ: «Այդ ֆեոդալական համակարգի մասը կազմող անձերից մեկը կարող էր իր քվեարկությամբ ազդել, որ հանձնաժողովի նախագիծը մտներ ԱԺ օրակարգ»,-հայտարարեց պատգամավորը` հավելելով.
«Դեկտեմբերի երկուսին տեղի են ունենալու թիվ մեկ ընտրատարածքում ԱԺ ընտրություններ, որի միջոցով մենք պետք է պարզենք` այդ ֆեոդալական համակարգն աշխատելու է, թե ոչ»:
Փոստանջյանի կարծիքով, տխուր է, որ ֆեոդալական կարգերից խոսում Է հանրապետության թիվ մեկ պաշտոնյաներից մեկը, ով տասը տարի շարունակ ղեկավարել է երկիրը. «Ուրեմն, մենք , ունենալով հանրապետություն, ասում ենք, որ ֆեոդալական կարգերով ենք ապրում»: Փոստանջյանն առավել տխուր համարեց այն, որ ԱԺ նիստերի դահլիճում նստածներից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում են դա, սակայն, ինչ քայլեր են կատարվում` դուրս գալու այդ ֆեոդալական համակարգից, որի մեջ մխրճվել ենք:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































