Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբյուրի ջուր, որի մեկ շիշն արժե 900 հազար դոլար

Նոյեմբեր 26,2012 19:24

 2013թ.-ի սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Big Boys Toys ցուցադրության շրջանակներում, պաշտոնապես կկայանա Rcproduct ընկերության կողմից թողարկված Aurum 79 անունը կրող շիշը: Aurum 79-ը վաճառքի է հանվել խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 3 շիշ, որոնցից յուրաքանչյուրի մեջ շշալցված է 0.5 լ աղբյուրի ջուր։ Բյուրեղապակյա շշերը պատված են 24 կարատանոց ոսկուց, իսկ դրանցից յուրաքանչյուրը զարդարված է 113 սպիտակ ադամանդով, որոնք ունեն 79 թվանշանի տեսքը: Aurum 79 աղբյուրի ջուրը վերցվել է գերմանական Սանկտ Լեոնարդ հանգստյան գոտուց և իր մեջ պարունակում է ոսկու ուտելի թիթեղիկներ։ Նրա մեկ շիշն արժե մոտ 900 հազար ԱՄՆ դոլար:

Կանադայի Պիտերբորո քաղաքի բնակիչ 43-ամյա Ջեֆ Քրեյնը 25 հազար դոլար է խոստացել նրան, ով կօգնի իրեն աշխատանք գտնել: Կանադացին 10 տարի աշխատել է Սինգապուրում, այնուհետև Տորոնտոյում՝ IBM ընկերությունում։ 2009թ. Քրեյնն ազատվել է աշխատանքից և ընդունվել համալսարան։ Այս պահին Քրեյնը գործազուրկ է, իսկ իր համար համապատասխան աշխատանք գտնողին խոստացված պարգևատրումը կհանձնի այն ժամանակ, երբ նրա հետ կնքվի աշխատանքային պայմանագիր և նա ստանա աշխատավարձ։ Նշված գումարը առավելագույն պարգևատրումն է, այն կվճարվի այն դեպքում, եթե Ջեֆ Քրեյն աշխատավարձը գերազանցի տարեկան 200 հազար ԱՄն դոլարը։

 

 

Շեքսպիրի ամենահայտնի տղամարդ հերոսներից մեկի`Համլետի դերը 1902թ.-ին կինոյում առաջին անգամ խաղացել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը:

 Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930