Լրահոս
Օրվա լրահոսը

Hürriyet Daily News. «Ցուցահանդես՝ նվիրված հայազգի, Թուրքիայի առաջին կին քանդակագործին»

Դեկտեմբեր 12,2012 15:30 Share

Ստամբուլի կենտրոնական հայկական ավագ դպրոցում բացվել է հայ քանդակագործ Մարի Գերեքմեզյանի, հայտնի թուրք բանաստեղծ և նկարիչ Բեդրի Ռահմի Էյուբօղլուի սիրուհու, ցուցահանդեսը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

Ցուցահանդեսին, որը կտևի մինչև դեկտեմբերի 23-ը, իրենց աշխատանքներն են ներկայացրել Թուրքիայի շատ հայ արվեստագետներ, այդ թվում ֆոտոլրագրող Արա Գյուլերը` քանդակագործին պատվելով, որը ճանապարհ է բացել Թուրքիայի կին քանդակագործների համար:

«Մարի Գերեքմեզյանը Թուրքիայի առաջին կին քանդակագործն է», – ասել է Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Սեվենգյուլ Սյոնմեզը, ով մասնակցել է ցուցահանդեսին և ուսումնասիրություններ է կատարել Գերեքմազյանի կյանքի մասին, – «Նրա բարեկամները և արվեստի միջավայրի մարդիկ նախընտրում էին անտեսել Մարիին»:

Սյոնմեզը կարծում է, որ Բեդրի Ռահմիի բազմաթիվ բանաստեղծություններ ոգեշնչված են Մարիից.

«Նա սիրահարվել էր ամուսնացած տղամարդու ու այդ ընտրության համար կորցրեց իր բարեկամներին և ընկերներին: Գլխավոր բանը, որ նրանց սերն ավելի էր ամրացնում, արվեստն էր: Այս սիրո հետքերը հնարավոր է գտնել երկուսի գործերում», – ասել է Սյոնմեզը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31