Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին կրկին պառկեց: Այս անգամ` ՀԱԿ-ի գրասենյակի առջեւ

Դեկտեմբեր 12,2012 22:09

Այսօր Armversion.am կայքը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, որ ՀԱԿ համակիր Վարդգես Գասպարին, որն իր բողոքն իշխանություններից արտահայտում է «պառկելացույցով», նման ակցիա էր իրականացնում ՀԱԿ գրասենյակի առջեւ: Լրագրողի հարցին, թե ո՞րն է պատճառը` նա չի պատասխանում:

Ավելի ուշ Վարդգես Գասպարին «Ֆեյսբուքի» իր էջում արել է հետեւյալ գրառումը.

«Ի տեղեկություն հետաքրքրվողների հայտնում եմ.
1- իմ այսօրվա ակցիան նախատեսված չէր լրատվամիջոցների համար, թեեւ թաքցնելու բան էլ չկա:
2 – Իմ ակցիան ոչ թե «բողոք է ընդդեմ», այլ աջակցություն հանդուրժողականությանը:
3 – իմ ակցիայի հասցեատերը Կոնգրեսի անդամներն են ընդհանրապես, ոչ թե ղեկավար մարմինը: Պարզապես ղեկավար անձինք կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ հանդուրժողականությանը նպաստելու հարցում:
4 -Ինչպես նշեցի իմ ակցիայի հասցեատերը Կոնգրեսի անդամներն են, ուստի եւ իմ խոսքը նրանց հասցնելու համար, շատ ներողություն, ոչկոնգրեսականների աջակցության կարիքը չունեմ:

5 – Կողմնակի հետաքրքրասեր մարդիկ, ովքեր ցանկանում են` կարող են առիթը բաց չթողնել հեգնելու, զվարճանալու եւ Կոնգրեսի այլ անձանց փնովելու համար, բայց դա թող աջակցություն ինձ կամ իմ ակցիային չհամարեն: Առավել եւս Լ. Զուրաբյանի հասցեին հնչող վիրավորանքները ինձ համար նույնքան ցավալի են, որքան օրինակ Պ. Մակեյանի հասցեին հնչող անպարկեշտ արտահայտությունները:

6 – Ինձ աջակցություն ցույց տալու ցանկություն ունեցող անձինք կարող են այն արտահայտել քաղաքացիական տարբեր ակցիաներին մասնակցելով, ինչը ես կընդունեմ անկեղծորեն:
7 – Իմ ամենամերձավոր անձինք հենց ՀԱԿ անդամներն են, ինձ ամենահոգեհարազատը` ՀԱԿ-ի հանրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31