Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները վտանգված են (Տեսանյութ)

Հունվար 09,2013 16:37

«Ներկա դրությամբ Հայաստանում կա 64 գրանցված եւ շուրջ 200 չգրանցված կրոնական կառույց, որոնք նաեւ գործում են բարեգործական եւ առողջապահական կազմակերպությունների անվան տակ: Հայաստանում, ցավոք, հոգեւոր դաշտը կարգավորող գործողություններ պետության կողմից չեն կատարվում: Փոխարենը՝ զարգանում են աղանդավորական կառույցները եւ այնքան լավ են իրենց զգում, որ տարբեր մրցանակաբաշխությունների անվան տակ շնորհում են, օրինակ, «լավագույն նախարար» մրցանակը: Այսօր փաստացի Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները վտանգված են. նրանք են տուժողները, ոչ թե կրոնական կառույցները, որոնց ամեն կերպ պաշտպանում են պետական մարմինները եւ իրավապաշտպան կազմակերպությունները,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ապա հավելեց,-չեմ հիշում մի իրավապաշտպան կազմակերպություն, որը կբարձրաձայներ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդի իրավունքների ոտնահարման մասին:  Ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն դա չի անում, որովհետեւ այդ կերպ փող չի աշխատի: Իսկ արտասահմանում իրավապաշտպան կառույցներն ակտիվ աշխատում են կրոնական կառույցների դեմ»:

Խոսելով Առաքելական եկեղեցու գործունեությունից` Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ  կառույցն ինքնամաքրվում է, կարգալույծ են եղել որոշ քահանաներ. «Այդ դեպքերի մասին հանրությունը տեղեկացել է եկեղեցու հրապարակած հաղորդագրությունների միջոցով: Իսկ կրոնական կառույցների պարագայում նման դեպքերի մասին չենք կարող իմանալ, որովհետեւ փակ են գործում: Օրինակ, եթե կառույցի ղեկավարը հանցանք է գործում, ասում են` «մենք դրա հետ կապ չունենք»:

Ամարյանը փաստեց, որ Առաքելական եկեղեցին սկսել է աշխատել, հատկապես ուսանողների եւ երիտասարդների հետ. «Ակտիվ գործում են եկեղեցիների երիտասարդաց թեւերը, հայորդաց տները, իսկ հոգեւորականներն անգամ թաղամասերով եւ հասցեներով գիտեն իրենց հետեւորդներին: Արվածը, սակայն, քիչ է, որովհետեւ աղանդավորական կառույցների յուրաքանչյուր անդամ քարոզիչ է, իսկ մեզանում միայն քահանան է քարոզում: Մենք, կարելի է ասել, չենք կարող քարոզել, որովհետեւ Աստվածաշնչին բավարար չափով չենք տիրապետում: Եկեղեցի գնալը եւ մոմ վառելը բավական չէ, պետք է պայքարել մեր հավատքի համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031