Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության, եթե առարկություն չի ներկայացվել

Հունվար 14,2013 12:26

Այսօր՝ ժամը 13-ին հրավիրված արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկելու է փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին թեկնածուներին գրանցելու մասին դիմումները:

Ընտրական օրենսգրքի համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության, եթե նրա գրանցման վերաբերյալ հանձնաժողովի անդամներն առարկություն չեն ներկայացրել:

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումը ԿԸՀ-ն մերժում է, եթե նա չունի ընտրվելու իրավունք, կամ եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման վերաբերյալ ԿԸՀ-ի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ-ի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճռով թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031