Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուի հայտ ներկայացրածի մականունը «Փչա՞ն» է

Հունվար 16,2013 10:55

Արարատի մարզի Սուրենավան գյուղում իշխանությունը հաճախ է պարտվել։ Մայիսին, պատգամավորական ընտրությունների ժամանակ, 1428 ընտրողից ՀՀԿ-ն ընդամենը 374 ձայն ստացավ։ Գալիք նախագահականին էլ փոքրիկ Սուրենավանը երկու նախագահացու ունեցավ՝ Մարտիկ Սարգսյան, որը գյուղում «Փչան Մարտիկ» անունով է հայտնի, եւ գիտնական Հովիկ Աղազարյան։ Երկուսին էլ չգրանցեցին 10 տարվա քաղաքացիություն չունենալու պատճառով։ «Նրանք 8 մլն մուծո՞ղ էին, որ գնացին, գլուխները դրեցին ցավի տակ»,- արտահայտվում են գյուղի լավագույն՝ Ախպերջանի սուպերմարկետի մոտ հավաքված տղամարդիկ։

Տոներից հետո նրանք տնից գլուխները հանել են եւ տհաճ անակնկալ ստացել՝ սիգարետը 20-30 դրամով թանկացել է, եւ սա բուռն քաղաքական բանավեճի առիթ է դառնում։ «2003 թվականի ընտրություններից առաջ Քոչարյանը եկավ մեր գյուղ, ասեց՝ երկու ամսից իմ ծննդյան օրն է, խոստանում եմ, որ Սուրենավանում խմելու ջուր ու գազ կլինի, ես էլ իմ ծնունդը կգամ-ստեղ կանեմ։ Բա ո՞ւր է։ Ոչ գազ եղավ, ոչ էլ ծնունդն արեց»,- պատմում է բորբոքված մի տղամարդ, որն այս տարվանից «Չիբուխի» է անցել։

«Ես Սերժին եմ ընտրելու, մենակ իրան, տենց էլ գրի»,- կասկածանքով ձայնագրիչիս է նայում մի հանաքչի։

Իհարկե, սուրենավանցիք կուզեին, որ Հայաստանի նախագահն իրենց գյուղացին լիներ, եւ, ի տարբերություն Քոչարյանի, հաճույքով կդիտեին երկու «զեմլյակների» կռիվը, բայց սա սկզբունքային հարց չէ։

Ինժեներ-մեխանիկ Արմենակ Շահվերդյանն ի սկզբանե դեմ է եղել իր գյուղացի երկու թեկնածուներին էլ։ «Եթե ինձ հարցնեին, կասեի՝ ամոթ չի՞, որ դրել եք։ Ո՞նց կարող է նախագահ լինի մի մարդ, որն իր կյանքում գոնե 500 հոգու չի ղեկավարել»,- հարցնում է նա:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031