Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձելու ենք երկրի պատիվը բարձր պահել». Գոռ Սուջյան

Հունվար 22,2013 22:39

Մի քանի ժամ է, ինչ համացանցում խառնաշփոթ է. բոլորին հետաքրքրում տարածված լուրը Եվրատեսիլի հայաստանյան մասնակցի ինքնության մասին ճի՞շտ է, թե` ոչ:

«Այո, ես եմ ներկայացնելու Հայաստանն այս տարի Եվրատեսիլում, – ի պատասխան բոլորին հուզող հարցի՝ «Առավոտ երիտասարդականին» ասաց Գոռ Սուջյանը, – Հանրային խորհուրդն է ընտրել  ինձ. երեկ զանգահարեցին ու հայտնեցին այդ մասին, իսկ այսօր արդեն հանդիպում ունեցա և ընդունեցի մասնակցության առաջարկը»:

Երգը դեռևս ընտրված չէ, երգչի խոսքով՝ կներկայացվեն մի քանի երգեր, որոնցից կընտրվի մեկը: Գոռի նպատակը մրցույթի հետ կապված լավ ներկայանալն է. «Մենք փորձելու ենք լավ ելույթ ունենալ, ավելի շատ դոմինանտ է լինելու երաժշտությունը, քան շոուն», – նշեց Գոռը: Ակնկալիքներ երգի մրցույթի հետ կապված՝ դեռ չունի, կամ ինչպես ինքն է ասում՝ չի ուզում ամպագորգոռ բառեր ասել կամ հավատացնել, որ հաղթելու ենք. «Ուղղակի գնում ենք երգելու, մեր երաժշտությունը ներկայացնելու և փորձելու ենք երկրի պատիվը բարձր պահել», – հավելեց երգիչը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031