Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանը հանդիպեց ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդներին

Հունվար 24,2013 20:24

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակությանը` ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելությանհամար` Վլադիմիր Գարկունը տեղեկացրել է, որ դիտորդական առաքելությունն այսօրվանից սկելու է իր աշխատանքները: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա օրերին Հայաստան կժամանեն ԱՊՀ գործադիր կոմիտեի 25 երկարաժամկետ դիտորդներ, իսկ քվեարկությունից մի քանի օր առաջ կժամանեն մոտ 170 կարճաժամկետ դիտորդներ, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների կատարմանը Հանրապետության բոլոր մարզերում:

Ներկայացնելով դիտորդական առաքելության նպատակներն ու աշխատանքի կազմակերպման սկզբունքները` Վլադիմիր Գարկունը վստահեցրել է, որ ընտրություններից հետո ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության կողմից կներկայացվի համապատասխան զեկույց` հիմնված բացառապես անաչառ և անկողմնակալ գնահատականների վրա:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումները: Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթներն իրականացրել է նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031