Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները հնարավորություն ունեցան ունկնդրելու դասական երաժշտություն

Փետրվար 13,2013 23:47

SAM_2366Մեկնարկեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը

 

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Քանի որ այս համերգն ազդարարում է նախագծի մեկնարկը, հետեւաբար այսօր համերգ-դաս չի լինի, եւ ներկաները միայն դասական երաժշտություն կունկնդրեն»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:

Երիտասարդների մոտ  դասական երաժշտության հանդեպ առավել հետաքրքրություն առաջացնելու համար «Ուսանողական Ֆիլհարմոնիա» նախագիծը որդեգրել է մի սկզբունք. նախագծի ընթացքում բոլոր համերգների մուտքը ազատ է լինելու: Այս նախագիծը ոչ միայն նպատակ ունի երիտասարդներին բերել դեպի դասական երաժշտություն, այլև նրանց կրթել ու դասավանդել դասական երաժշտության ոգով: Երաժշտությունից բացի ուսանողները հնարավորություն կունենան լսելու փոքրիկ դասախոսություն տվյալ երգահանի ու ստեղծագործության մասին:

«Համերգների ընթացքում հնչելու են ամենատարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգային ծրագրերով հանդես են գալու ՀՀ տարբեր երգչախմբեր»,-նշեց նախագծի մտահղացման հեղինակ եւ կազմակերպիչ Լուսինե Կարապետյանը:

Նախագծի բացման համերգի ընթացքում հնչեցին Էդվարդ Միրզոյանի,  Կոմիտասի երգերը Սերգեյ Ասլամազյանի մշակմամբ եւ այլ ստեղծագործություններ:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728