Լրահոս
Օրվա լրահոսը

ICES. Ընտրությունների արդյունքների ամփոփումը առանց միջադեպերի է անցել

Փետրվար 19,2013 10:47

Այսօր Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) ներկայացրեց ընտրությունների վերաբերյալ դիտարկումները:

Կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ աշխատել են տասը քաղաքում:

“Ինձ դուր եկավ երկու շտաբի հայտարարությունը, որ հաղթել է հայ ժողովուրդը: Դա լավ է”,-ասաց Ցինկերը:

Կազմակերպության անդամ Լիդիա Լոուսնը, ներկայացնելով արդյունքները նշեց, որ որոշ տեղամասերում ոչ բարենպաստ պայմաններ են եղե. “Դժգոհում էին, որ ցուրտ է, մի քանի տեղամասերում տասհինգից ավել քվեարկողներ են եղել: Իսկ մի տեղամասում բացումից հետո լույսը անջատվեց, հետագայում եւս երեք անգամ: Դա ընդմիջում էր հանձնաժողովի համար եւ խանգարող հանգամանք ընտրական գործընթացի: Ընտրողներից մեկն ասում էր, որ թանաքանյութերի հետ խնդիրներ կան: Կնիքը վերացել է երկու ժամից: Մի քանի տեղամասերում ընտրողների էին բերում, բայց չկարողացանք պարզել, թե ովքեր էին բերողները: Ընտրատեղամասերից մեծամասնությունում, բացի Սերժ Սարգսյանի եւ տեղ տեղ՝ Հովհաննիսյանից եւ Բագրատյանից վստահված անձանցից, մյուսները չունեին վստահված անձինք”:

Լոուսոնը հավելեց, որ տեղամասերում, որտեղ կազմակերպության խմբերն են եղել, արդյունքների ամփոփումը անցել է առանց միջադեպերի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728