Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ոսկի եւ մեկ արծաթ՝ ԱՄՆ-ից

Փետրվար 24,2013 10:47

Դուքենդո արեւելյան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները հաջող մրցելույթ են ունեցել Միացյալ Նահանգներում:

Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի խոսնակ Աննա Մնացականյանը տեղեկացնում է, որ Օնտարիոյում անցկացված աշխարհի առաջնությունում մեր մարզիկները նվաճել են երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Առաջին ոսկին մեր պատվիրակության հաշվարկին գրանցել է 63 կգ քաշային Արամ Կարապետյանը, որը վճռորոշ մարտի արդեն երկրորդ մրցափուլում ամերիկացի մրցակցին հարկադրել է դադարեցնել պայքարը: Արամն այդպես նշել է նաեւ իր ծննդյան օրը: Երկրորդ չեմպիոնական կոչումը նվաճել է -47 կգ քաշային Խաչիկ Ամիրխանյանը, իսկ  Տիգրան Հովհաննիսյանը (-85 կգ քաշային կարգ) արժանացել է արծաթե մեդալի:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728