Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները

Փետրվար 25,2013 15:08

ԿԸՀ-ն քիչ առաջ ամփոփեց նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները:

Քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 521.489 ընտրող, 60, 18 տոկոսը: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները՝ 2 միլիոն 509.434 հոգի են եղել:

Րաֆֆի Հովհաննիսյան, 539693, 36,74

Վարդան Սեդրակյան 6210, 0, 42 տոկոս

Հրանտ Բագրատյան, 31 643, 2,15 տոկոս

Սերժ Սարգսյան, 861 373, 58,64 տոկոս

Պարույր Հայրիկյան 18 096,1.23 տոկոս

Անդրիաս Ղուկասյան 8329, 0,57 տոկոս

Արման Մելիքյան 3520,0, 24 տոկոս:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ Հայաստանի նախագահի ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1988 ընտրական տեղամաս:

Նրա խոսքերով, նախագահական ընտրությունների անցկացման ընթացքում ԿԸՀ- ն ստացել է 16 դիմում-բողոք եւ երկու հաղորդում: Դրանք քննարկվել են ու կայացվել համապատասխան որոշումներ ու գրավոր պատասխաններ:

ԿԸՀ-ն որոշեց՝ 2013-ի  նախագահական ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Եվ հիմք ընդունելով Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները՝ ԿԸՀ-ն որոշեց, որ ՀՀ նախագահ է վերընտրվում Սերժ Սարգսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728