Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ կանայք հակադարձում են ՀՀԿ-ական պատգամավորին (Տեսանյութ)

Մարտ 04,2013 18:59

«Հրապարակում կանգնած ցանկացած կնոջ համար ցավում եմ, որ այնտեղ այս ցրտին կանգնած են, հանուն ինչի՞, չես հասկանում…այսօր տեխնիկան շատ զարգացած է , նստեն իրենց տներում հանգիստ, նորմալ կայքերի միջոցով անեն, միտինգային ժամանակներն անցել են, այնպես, ինչպես բոլոր տեղերում մի քայլ առաջ է գնում քաղաքակրթությունը, պահանջները, այնպես էլ փողոցներում կանգնելը մի քիչ ճիշտ չէ մեր ժողովրդի համար, ուղղակի իրենք են մեղք, որ չտանջվեն»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը:

Aravot.am-ը  հանրահավաքների ու ակցիաների մասնակցող  ակտիվիստ կանանցից հետաքրքրվեց` ինչպես են վերաբերվում տանը նստելու, փողոց դուրս չգալու  պատգամավորի խորհրդին:

«Խորհուրդ եմ տալիս բոլոր հանրապետական կանանց` թողեք ձեր մանդատները, գնացեք տուն, զբաղվեք ձեր երեխաներով, ճաշ եփեք ձեր ամուսինների համար եւ զբաղվեք ինտերնետով, քանի որ ձեր ներկայությունը Ազգային ժողովում ոչ մեկի օգուտ չի տալիս, նստած կնոպկաներ եք սեղմում … Օրինակ ծառայեք մեզ, գնացեք նստեք ձեր տանը… ես ցավում եմ այդ պատգամավոր կանանց համար, կուզենայի իրենց մտահորիզոնը մի քիչ լայնացնեին, որովհետեւ  կյանքում բացի կնոպկա սեղմելուց շատ ավելի օգտակար բաներով կարող էին զբաղվել»,- ասաց հրապարակախոս Աննա Հովհաննիսյանը:

Անի Կաղինյանն էլ ասաց, որ «Ընտրողների մեծ մասը կանայք են, որովհետեւ մեր բոլորիս ամուսիններին իրենք ուղարկում են խոպաններ… չգիտեմ այդ պատգամավորն ինչով է զբաղվում կոնկրետ Ազգային ժողովում, բայց մենք դրսում մեր գործունեությամբ ավելի մեծ ու հայրենասեր գործ ենք անում քան ինքը»:

Մերի Խաչատրյանն էլ հարցրեց. «Իսկ ես նույն հարցը տիկնոջը պետք է տամ. դուք որպես կին ինչո՞ւ  եք հայտնվել Ազգային ժողովում: Ի՞նչ նպատակ է հետապնդել իր ասածները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031