Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Իջեւանցու բնակարանից 15 միլիոն դրամ են գողացել

Մարտ 04,2013 19:36 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 2-ին Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 23-րդ շենքում գտնվող Գառնիկ Ալավերդյանի բնակարանից գողացել են 15 միլիոն դրամ:

Գառնիկ Ալավերդյանն Իջեւանի շուկայի դիմաց գտնվող կրպակում զբաղվում է լոտոյի տոմսերի վաճառքով: Նրա եղբայր Հայկազ Ալավերդյանը զբաղվում է մեծածախ առեւտրով, վերջինս 2007թ. դեկտեմբերի 16-ի ընտրություններում եղել է Իջեւանի քաղաքապետի թեկնածու:

Ոստիկանությանը մոտ մեր աղբյուրները հայտնեցին, որ գողացված գումարը պատկանել է երկու եղբայրներին:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: