Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հ/կ-ն հաղթած է եղել այն ժամանակներում, երբ ես դպրոցի տնօրեն էի»,-վստահեցնում է ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը

Մարտ 12,2013 17:56

ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների թվում հաղթել է նաեւ ձեր կազմակերպությունը, «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ն. քանի որ, դուք պատգամավոր եք, ԿԳ նախարարի կուսակիցը, հետեւաբար ընկալվում է, որ գործի եք դրել ձեր լծակները, արդյոք արդա՞ր է ձեր հաղթանակը, ասաց.

«Այդ ընկալումը հենց նո՞ր սկսեց: Իմ հ/կ-ն հաղթած է եղել հենց այն ժամանակներում, երբ ես դպրոցի տնօրեն էի: Հկ-ն ունեցել է լուրջ հեղինակություն եւ հ/կ-ին մարդիկ նույն իներցիայով են դիմում, թեպետ հիմա դիմողներ չունենք, որովհետեւ այդ հավաստագրման իրավունքի դիմողները այս պահին քիչ են: Իմ պատգամավոր դառնալուց հետո չի ստեղծվել հ/կ-ն, այն 2002 թվականից գործում է: Նախարարության հետ արդեն հինգ տարվա հուշագիր ունենք ստորագրած ու ոչ թե Արմեն Աշոտյան նախարարով, այլ ավելի շուտ: Իրականացնում ենք կրթական բարեփոխումներին օգնող, աջակցող շատ ծրագրեր, որին մասնակցում են դպրոցի տնօրեններ, մանկավարժներ եւ նրանց գոհունակության եւ գնահատականի արդյունքում է, որ մեր հ/կ-ն մնում է այդ մրցակցության դաշտում եւ միշտ ունենում է իրեն դիմող մարդիկ»,-պատասխանեց տիկին Մուրադյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031